Thursday, 02 07 2026
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Մալաթիայի գյուղմթերքի շուկայի առևտրականներն առևտուր են անում «մեկը մյուսի գլխին նստած»

Մալաթիայի գյուղմթերքի շուկայի առևտրականները արդեն 3 օր է՝ ստիպված առևտուր են իրականացնում, իրենց խոսքերով, «մեկը մյուսի գլխին նստած»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետարանը ոստիկանենրի ուղեկցությամբ այցելել էր շուկա, զգուշացրել առևտրականներին, որ պետք է լքեն տարածքը, քանի որ փողոցային առևտուրն արգելվում է, և նրանց գործունեության հետևանքով տարածքում հակասանիտարական վիճակ է ստեղծվել: Հիմա առևտրականներին բոլորին տեղափոխել են տարածքի փակ շուկան, որտեղ առանց այդ էլ մեծ թվով առևտրականներ կային, և հնարավոր չէ այդ տարածքում տեղավորվել: Ամենուր արկղեր ու մեշոկներ են լցված, մարդիկ չեն կարողանում տարբերել, որն է իրենց արկղը, որը՝ իրենց ապրանքը և դա լրացուցիչ վեճեր է առաջացնում շուկայում: «Էսպես հնարավոր չի: Բերել, իրար գլխի լցրել են, շոգ, կրակ, մի մետրի վրա 10 հոգի ենք կանգնել, ոչ մի կերպ հնարավոր չէ առևտուր անել: Ես իմ արկղն եմ քաշում առաջ, կողքիս կանգնողը՝ իր: Էսպես ո՞նց կլինի: Արդյունքում բերքը մնում-փչանում է արկղերի մեջ, քանի որ հա՛մ տարածքն է փակ, համ էլ էս աղմուկի, իրար գլխի լցված լինելու պատճառով մարդիկ արդեն խուսափում են շուկա մտնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վաճառողներից մեկը: Նրա խոսքով՝ շաբաթ օրվանից հետո, երբ քաղաքապետարանը իրենց վերջնաժամկետ էր ներկայացրել, մեծ մասը իր բերքով հանդերձ տեղափոխվել է շուկայի ծածկած հատված, տեղավորվել որտեղ հնարավոր է, իսկ ովքեր տեղ չեն գտել, իրենց հարմար չի եղել այդ պայմանենրը, իրենց բերքը հավաքել ու գնացել են:

«Ամեն մեկը պետք է փորձի իր գլխի ճարը տեսնել: Չգիտեմ, մեկն ասում էր՝ ուրիշ շուկա կգնա, մեկը պատրաստվում էր իր բակում վաճառել իր ապրանքը, շատերն էլ ուղղակի հիասթափված ուզում էին թողնել-գնալ էս երկրից»,- ասաց մեր զրուցակիցը:
Նշենք, որ մեր զրուցակիցները բոլորը բողոքում էին, որ առևտուրը կտրուկ վատացել է: Առավոտից ոչ մի բան չեն վաճառել, քանի որ իրենց բառերով «խիպիշ է», գնորդը չի կարողանում շարքերով անցնել, տեսնել ապրանքը ու գնել: «Էսպես հնարավոր չի, վարկերի տակ խեղդվում ենք, ով պետք է մեր վարկը փակի, եթե առևտուր չանենք: Ինչ են ուզում մեր խեղճ ջանից, ինչի են էդ հաստավզերը էկել նստել վեր վզին: Մենք էլ ենք մարդ»,-արդարացիորեն դժգոհեց մեկ այլ վաճառող:

Ինչ վերաբերում է շուկայի տնօրինությանը, ապա առևտրականների խոսքով նրանք շատ բարեխիղճ են գտնվել, արել են ամեն ինչ, որ գյուղացին փողոցում չմնա, հնարավորինս բոլորին տեղ են հատկացրել, պարզապես ֆիզիկապես հնարավոր չէ այդքան մարդու իրենց բերքի մեքենաներով տեղավորել այդ տարածքում:

«Չգիտեմ ինչ կլինի, բայց վստահ եմ, որ էս վիճակում մարդիկ երկար չեն ձգի: Մենք ամբողջ տարին աշխատել ենք էս օրերի համար, որ բերքը բերենք-վաճառենք, երկու կոպեկ փող աշխատենք: Բայց մեզ դրել են եսիմ ինչի տեղ: Մեզ չարչի են անվանում, վիրավորում են: Մարդիկ համբերություն ու արժանապատվություն ունեն, ու էս վիճակը երկար շարունակվել չի կարող: Մեզ կամ պետք է թույլ տան վերադառնալ մեր նախկին տեղը, ակմ մենք գնալու ենք քաղաքապետարանի դիմաց»,- եզրափակեցին առևտրականները:
Նշենք, որ բացօթյա տարածքում պատրաստվու էին ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել, իսկ թե դրանից հետո այդ տարածքը որպես ինչ է օգտագործվելու, դեռ հայտնի չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում