Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի պաշտպան Մարսելոն աջակցական խոսքեր է հղել թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսի հասցեին, տեղեկացնում է AS-ը:
Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբն Իսպանիայի առաջնության 1-ին տուրում գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Սպորտինգ»-ի հետ:
«Բենիտեսը մեծագույն և մրցունակ մարզիչ է: Նա շատ է շփվում ֆուտբոլիստների հետ: «Սպորտինգ»-ի դեմ հանդիպման ընթացքում թույլ ֆուտբոլ ցուցադրեցինք, սակայն գնդակ բաց չթողեցինք:
Մեր թիմը գոլ խփելու հնարավորություն ուներ, սակայն չկարողացավ իրացնել այն»,- հայտարարել է Մարսելոն:







































