Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում

Գ.Եղիազարյան. «Ես չեմ պատկերացնում, թե այդ ուրանը ինչպե՞ս կարող էր հայտնվել այդ մարդկանց մոտ, քանի որ հարստացված ուրան Հայաստանում չկա»:

Ուրանի մաքսանենգության մեջ մեղադրվող երկու հայերի` գործարարի եւ ֆիզիկոսի դատավարությունը բավականին մեծ արձագանք է գտել մի շարք միջազգային պարբերականներում: Հիշեցնենք, որ բրիտանական Guardian-ի տեղեկացմամբ, Վրաստանում կանխվել է մաքսանենգ ճանապարհով երկիր տեղափոխվող 18 գրամ բարձրհարստացված ուրանի վաճառքի փորձը: Արդյունքում ձերբակալվել են երկու հայ, որոնք արդեն իսկ խոստովանական ցուցմունքներ են տվել: Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դա շատ լուրջ մեղադրանք է. «Ես չեմ պատկերացնում, թե այդ ուրանը ինչպե՞ս կարող էր հայտնվել այդ մարդկանց մոտ, քանի որ հարստացված ուրան Հայաստանում չկա: Եթե դա մեկ այլ բան լիներ, դեռ կմտածեինք, թե միգուցե ատոմակայանից է, բայց ուրանի պարագան ինձ թվում է վրացիներն են արել գործին ավելորդ հնչողություն տալու համար»:
Գուրգեն Եղիազարյանը բացառեց այն հանգամանքը, որ ուրանը մեկ այլ տեղից հնարավոր լիներ բերել: Նշենք, որ կա վարկած, թե ուրանը բերվել է Նովոսիբիրսկից: «Նովոսիբիրսկից բերելը բացառված է, քանի որ ինչպե՞ս է ստացվում, որ ռուսական սահմանի վրա չեն ձերբակալվել, վրացականին ձերբակալվել են»,- կարծիք հայտնեց Գ.Եղիազարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում