Կատալոնական «Բարսելոնա»-ի կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն կարծում է, որ եթե թիմն անցած մրցաշրջանում նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը, ապա Պեպ Գվարդիոլան հնարավոր է չհեռանար ակումբից:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Գվարդիոլան գլխավորելու է Մյունխենի «Բավարիա»-ն՝ փոխարինելով Յուպ Հայնկեսին:
«Միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել Գվարդիոլայի հետ: Եթե նախորդ մրցաշրջանում նվաճեինք Չեմպիոնների Լիգայի գավաթը, Պեպը հնարավոր է չհեռանար: Ոչ ոք չէր սպասում, որ նա նման որոշում կկայացնի: Նա շատ բան է տվել ակումբին և վայելել է խաղացողների սերն ու հարգանքը»,- Պիկեի խոսքերը մեջբերում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը:







































