Ումեո համալսարանի հետազոտողները Հնդկաստան և Կենտրոնական Աֆրիկա ուղևորված 35 շվեդ ուսանողների աղիների միկրոֆլորայում հայտնաբերել են բազմաթիվ ակտիվ գեներ՝ կապված հակաբիոտիկների հանդեպ կայունության հետ։ Ուսանողներից ոչ մեկը ուղևորությունից առաջ և հետո հակաբիոտիկներ չի ընդունել։ Այս մասին հայտնում է Zee News-ը։
Ուղևորությունից առաջ և հետո ուսանողները կեղտի նմուշներ են հանձնել։ Մասնագետները մետագենոմային մեթոդով ուսումնասիրել են մասնակիցների աղիների միկրոֆլորան։ Գիտնականները նկատել են, որ հակաբիոտիկների հանդեպ կայունության գեների ակտիվությունը կամավորների մոտ ուղևորությունից հետո զգալիորեն բարձրացել է։
Մասնագետների խոսքով՝ ըստ ամենայնի՝ ուսանողներն ուղևորության ընթացքում օգտագործել են ջուր և սնունդ, որոնցում պարունակվել են կայուն բակտերիաներ։









































