Այս պահին Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո ասուլիսն է:
Առաջարկում ենք ասուլիսին հետևել հենց Ազատության հրապարակից:
Նշենք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում շարունակում է մարտի 10-ից հայտարարած հացադուլը, վախադուլն ու կեղծիքադուլը:
Ի դեպ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելության են եկել նրա հայրը՝ պրոֆեսոր, ամերիկաբնակ հայ պատմաբան Ռիչարդ Կ. Հովհաննիսյանը և մայրը՝ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը, ովքեր բնակվում են ԱՄՆ-ում:










































