ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը, ով մասնակցում էր Վենետիկի հանձնաժողովի՝ ՀՀ կուսակցությունների հետ սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց.«Եթե նախագծում կկատարվեն փոփոխություններ իրենց առաջարկությունների հիմա վրա, բնականաբար գնահատականը կտանք։ Կան մի շարք առարկություններ մարդու իրավունքների հատվածի հետ կապված, մեր կողմից հատկապես առաջարկություններ կան պետական իշխանության մարմինների, նախագահի իրավասությունների հետ կապված։ Օրինակ՝ նշվում է, որ նախագահը պետության գլուխն է, կամ նախագահը սահմանադրություն է ապահովում, բայց իրականում մեխանիզմներ չկան, ընտրիչների միջոցով ընտրությունը պարզ է, թե ինչ կկատարվի այսօր և այլն»,-ասաց նա։
Նա նաև նշեց, որ ՕԵԿ-ը դեմ է երկփուլ ընտրություններին. «Անհրաժեշտ է ներկայացուցչականություն ապահովել համաչափության տեսանկյունից»,-ասաց Մհեր Շահգելդյանը։







































