Կանադայի ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննում է երկու մարդու ինքնասպանությունը` կապված Ashley Madison կավատային կայքի կոտրվելու հետ, գրում է MIGNews-ը:
Կանադայի ոստիկանությունը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել:
«Սոցիալական հարվածը շատ ուժեղ է: Մենք խոսում ենք ընտանիքների մասին: Մենք խոսում ենք նրանց երեխաների, նրանց կանանց մասին: Դա կազդի նրանց կյանքի վրա: Այժմ կոտրվելու հետևանքով ատելության հողի վրա մենք մի շարք հանցագործություններ կունենանք: Շատ բան է տեղի ունենում: Եվ իրականությունն այն է, որ դրանք ամենևին էլ խաղեր և զվարճանք չեն` ինչպես ներկայացվում է կայքում»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Կայքը մասնագիտացած էր ամուսնացած մարդկանց ծանոթությունների վրա, ովքեր մտադիր էին ամուսնական դավաճանություն գործել:









































