Wednesday, 17 06 2026
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը

Հայկական գիտությունը՝ Չինական պատի առաջ…

Մեր՝ հայաստանյան կառավարությունը վերջնականապես մերժեց գիտության ֆինանսավորումն ավելացնելու բոլոր առաջարկները։ Ժողովրդական լեզվով ասած՝ «չորով»։ Այսպիսով, հայրենական գիտությունը դեմ առավ մի մեծ չինականատիպ պատի՝ այն է՝ մեր հայրենի բարեխնամ կառավարությանը։

Պատը որ պատ է՝ այսքան բողոքներից, քննադատութուններից, քննարկումներից ու առաջարկներից հետո կհասկանար, որ չի կարելի այլևս խաղալ երկրի ապագայի հետ, որ պետք է ինչ-որ բան անել։ Սակայն՝ ոչ։ Ուրեմն, ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղ սխալ է: Վ. Սարոյանն այս բառերը գրելիս հավանաբար չի էլ մտածել, որ իր հայրենակիցների կողմից դրանք այսչափ կսիրվեն, ու որ իր նախնյաց երկրում դրանք ամեն քայլափոխում հիշելու կարիք կլինի: Թեև սիրում ենք մեջբերել մեր հայրենակցի այս միտքը, բայց, անկեղծ ասած, մենք` հայերս, առանձնապես չենք խարխափում անորոշության մեջ: Մենք սովորաբար լա՜վ էլ իմանում ենք, թե որտեղ և ինչն է սխալ: Օրինակ, Հայաստանում գիտության հանդեպ մոտեցումը սխալ է։ Եվ մենք գիտենք, որ սխալը մեր կառավարությունում է։

Ասում են` այն երկրում, որտեղ գիտությանը հատկացվող գումարը չի հասնում ՀՆԱ-ի 1 տոկոսին, այդ երկրի գիտությունը դատապարտված է մահվան: Այն տպավորությունն է, որ, հասկանալով հանդերձ սա, միևնույնն է, օբյեկտներում «հաց ուտել» սիրող մեր ղեկավարությունը, նույն ինքը՝ էլիտան՝ նույն ինքը՝ օլիգարխիան, հանգիստ խղճով «հոգեհացի» է պատրաստվում՝ բաժակաճառն խոսելով գիտության կարևորությունից, պոստինդուստրիալ գիտելիքահենք տնտեսությունից ու նման սիրուն–սիրուն բաներից:

Ու մինչ մերոնք խոսում են, ուրիշները գործ են անում: Գործ են անում ու թռիչքաձև զարգանում։ Առանձնապես՝ Չինաստանը։ Իր մի հարցազրույցում STRF.ru–ի թղթակից Դունկան–Ինես–Քերը, որը հանդիսանում է փորձագետ՝ Չինաստանի հետ կապված հարցերում, նշում է. «Չինաստանը գիտության զարգացման վերաբերյալ իր առջև բավական ամբիցիոզ խնդիր է դրել։ Այսպես, 2020 թվականին գիտահետազոտական նպատակներով ծախսերը պլանավորում են հասցնել ՀՆԱ–ի 2.5 տոկոսի՝ ներկայիս 1.2–ի փոխարեն։ Արևմտյան տեխնոլոգիաներից ունեցած կախվածությունը քչացնել մինչև 30 տոկոս՝ ներկայիս 50–ի փոխարեն և 60 տոկոսով ուժեղացնել գիտատեխնիկական առաջընթացի ազդեցությունը տնտեսական զարգացման վրա՝ 2006–ի 39 տոկոսի փոխարեն։ Չինաստանի ղեկավարությունն աշխատում է այնպես անել, որպեսզի արտադրանքի արժեքի առավել մեծ մասը գնա հայ–տեկ–ի ու գիտական հետազոտությունների վրա։ Դա առավել ակտուալ է՝ արտասահմանյան ներդրումները իրենց երկիր ներգրավելու համար»։

Ահա թե ինչն է Չինաստանի թռիչքն ապահովում. գիտության մեջ արած մեծ ներդրումները։ Չինական գնացքները երեսուն տարի արաջ ընթանում էին 50 կմ/ժ արագությամբ, հիմա նրանք թռչում են 500 կմ/ժ արագությամբ։ Եվ այդ թռիչքն ու արագությունը ամենուր է՝ տնտեսության ու մշակույթի բոլոր ոլորտներում։

Իսկ մեր վարչապետը Ազգային ժողովում մի քանի «առավել կարևոր» հարցերի շուրջ խոսելուց հետո միայն մեծ դժկամությամբ անդրադարձավ գիտությանը։ Դժկամությամբ, որովհետև ստիպված եղավ անդրադառնալ՝ տեղի տալով գիտության ֆինանսավորման հետ կապված` գիտնականների, հասարակության ու պատգամավորների բուռն բողոքներին. «Հաջորդ խնդիրը՝ գիտության ֆինանսավորումն է: Մենք համաձայն ենք այն քննադատության հետ, որը հնչում է, և, ցավոք սրտի, պետությունը դեռևս չի կարողանում անհրաժեշտ ֆինանսավորում ուղղել գիտությանը: Մենք պատրաստ ենք ձեզ հետ քննարկել նաև այս հարցը, այն առումով, որ կարողանանք զատել՝ արդյոք այն միջոցները, որ հատկացնում ենք, արդյունավետ են օգտագործվում, տալիս են դրական արդյունք և եթե այո, ապա ավելացնենք գիտությանը տրվող ֆինանսավորումը»: Եվ սա ասում է այն վարչապետը, որն իր բերանով է հայտարարել մեր երկրում գիտությունը՝ որպես գերակա ոլորտ։ Ուրեմն՝ որպեսզի մի քանի գրոշ «պոկեն» ու տան գերակա ոլորտին, գիտնականները, գործ ու գիտություն թողած, դեռ պետք է արդյունավետություն ապացուցեն, երբ դա արդեն հարյուր անգամ արել են միջազգային զեկույցները՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, Եվրամիության, ԱՊՀ երկրների ու այսպես շարունակ։ Կատարյալ ծաղր։

Վերադառնանք Չինական մեծ պատին։ Հիշենք, որ մեր երկրում գիտության նվիրյալները բյուջետային աշխատողների մեջ ամենացածր վարձատրվողն են, իսկ Չինաստանինը՝ ամենաբարձրերից մեկն աշխարհում։ Չինաստանում միջին աշխատավարձը կազմում է 620 դոլար, իսկ պրոֆեսորինը՝ մինչև 6 000 դոլար։ Եթե այդ մոտեցումով առաջնորդվեին մեզ մոտ՝ ելնելով 120 000 միջին աշխատավարձից, մեր գիտության դոկտորը պիտի ստանար 1 200 000 դրամ ամսական։ Պատկերացնու՞մ եք։ Բայց միայն ա՛յդ ժամանակ կարող էին գիտություն զարգացնել, ահա այդ ժամանակ կապահովվեր «թռիչք», այլ ոչ թե այստեղից–այնտեղից պոկած ողորմություններն ի մի բերելով։

Գիտությունը պարտքի տակ չի մնում. նա միշտ վերադարձնում է իր վրա ծախսածի տասնապատիկը կամ հարյուրապատիկը։ Գիտության մեջ ներդրումներ անողները հիրավի հեռատես մարդիկ են, իսկ իրապես գիտելիքահենք պետությունը՝ թռիչքային զարգացում ունեցող պետություն։

Չինական կառավարությանը չենք կարող համեմատել հայկականի հետ. նրանք ամենևին չունեն նմանություն, իսկ, օրինակ, Չինական մեծ պարիսպը կարող ենք… ավա՛ղ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում