Intel և Micron ընկերությունները Սան Ֆրանցիսկոյում IDF կոնֆերանսի ժամանակ ներկայացրել են հիշողության նոր տեսակ, որն ունակ է 1000 անգամ ավելի արագ օգտագործել տեղեկատվությունը, քան NAND հիշողության կրիչը: Իր արդյունավետությամբ 3D Xpoint հիշողությունը գրեթե հավասարվում է DRAM օպերատիվ հիշողությանը: Միևնույն ժամանակ նոր հիշողությունը էներգաանկախ է, այսինքն՝ կարող է տվյալները պահպանել նաև էներգասնուցումն անջատելուց հետո: Դա թույլ կտա հետագայում նրա հիմքի վրա ստեղծել հավաքագրիչներ՝ ինչպես կրիչ, այնպես էլ տվյալների պահոց համակարգիչների համար, հայտնում է ageofcomp.info-ն:







































