Բուենոս Այրեսի կենտրոնում գտնվող Կասա-Ռոսադա նախագահական պալատը չորեքշաբթի մնացել է առանց էլեկտրականության, ամբողջությամբ շարքից դուրս է եկել նաև պահուստային էլեկտրամատակարարման համակարգը՝ հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Վթարի պատճառը դեռ հայտնի չէ:
Էլեկտրականության մատակարարումը դադարեցվել է տեղական ժամանակով ժամը 20:27-ին: Վթարի պահին այնտեղ են եղել ներքին գործերի նախարար Ֆլորենսիո Ռանդասոն և կառավարության ղեկավար Խուան Մանուել Աբալ Մեդինան: Հռոմից վերադարձած Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները վթարի պահին շենքում չի եղել ու խորհրդակցություն է անցկացրել էկոնոմիկայի նախարարի ու ԿԲ-ի ղեկավարի հետ քաղաքից դուրս գտնվող Կինտա դե Օլիվես նստավայրում:
Դեպքի վայրում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Վկաների հաղորդմամբ՝ հարևան շենքերը ապահովված են էլեկտրականությամբ:







































