Անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելին կարիերան կշարունակի «Միլան»-ում:
Իտալացի 25-ամյա ֆուտբոլիստն արդեն Միլանում է, որտեղ բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի ակումբի հետ: «Ռոսոներներ»-ը ֆուտբոլիստի վարձակալության համար կվճարեն 3 միլիոն եվրո:
Հաղորդվում է նաև, որ հաջորդ ամռանը «Միլան»-ն իրավունք կունենա գնել Բալոտելիի ամբողջական տրանսֆերը՝ 18 միլիոն եվրոյով:








































