Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը հուսով է, որ ակումբի ղեկավարությունը կվերանայի իր պայմանագրի ֆինանսական պայմանները:
AS-ը տեղեկացնում է, որ Իգուաինը մտածում է ընթացիկ մրցաշրջանից հետո «Ռեալ»-ը լքելու մասին, քանի որ չի ստանում անհրաժեշտ խաղաժամանակ: Իգուաինն ու իր գործակալը հանդիպել են թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուինյոյի հետ, ով հայտարարել է, որ նույնիսկ չի ցանկանում լսել իրադարձությունների նման զարգացման մասին:
Այժմ Գոնսալոն «Ռեալ»-ի ղեկավարներից պահանջում է բարձրացնել իր աշխատավարձը: Ներկայումս Արգենտինայի հավաքականի խաղացողը ստանում է 3.5 մլն եվրո տարեկան աշխատավարձ:
«Արքայական ակումբ»-ը պատրաստ է կատարել Իգուաինի պահանջն ու առաջարկել նոր պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2018թ.:








































