Wednesday, 10 06 2026
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ

Ինչքան կտևի ՀՅԴ-ի հաղթանակը

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՀՅԴ-ն համարում է իր հաղթանակը: Այս հայտարարությունը, որ կուսակցության ներկայացուցիչներն արել են այսօր՝ ասուլիսի ընթացքում, ամենևին էլ զուտ հռչակագրային-բարոյական չէ: ՀՅԴ-ն, ըստ էության, հայտարարում է իրական հաղթանակի մասին, որ տոնում է 2008-ի պարտությունից կամ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության կրած պարտությունից հետո: Այդ դիվանագիտությունը, ըստ էության, նաև ՀՅԴ-ին հասցված ապտակ էր: Սերժ Սարգսյանը բացահայտորեն արհամարհեց ՀՅԴ-ի «աղերսները», որից հետո Դաշնակցությունը ստիպված էր այլևս դուրս գալ կոալիցիայից:

Եվ հիմա ՀՅԴ-ն, ըստ էության, խոսում է նահանջի այդ փուլից դուրս գալու և հաղթանակի մասին, որը միայն բարոյական չէ, այլ նաև միանգամայն առարկայական: Խնդիրը իհարկե սահմանադրական նախագծի բովանդակությունը և կառավարման խորհրդարանական համակարգի անցումը կամ ընդհանրապես դրույթները չեն: Խնդիրը այստեղ այն խաղադրույքն է, որ առկա գործընթացում կատարում է Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ի վրա: Դաշնակցությունը, ըստ էության, դառնում է նրա յուրօրինակ թիկնազորը՝ սահմանադրական այս գործընթացում: Թե ինչով է ավարտվելու այս ամենը ՀՅԴ-ի համար, դժվար է ասել, քանի որ բոլորովին բացառված չէ, որ, օրինակ, 2018 թվականին ամեն ինչ ավարտվի մեկ այլ ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկով: Սա հիպոթետիկ առումով, այսինքն՝ այն իմաստով, որ ՀՅԴ-ի այսօրվա հաղթանակը բոլորովին չի երաշխավորում, որ խնդիրները լուծելուց հետո վաղը կրկին չի գալու արհամարհված լինելու շրջանը:

Բանն այն է, որ Հայաստանի իշխանական համակարգը մտել է, այսպես ասած, յուրօրինակ «բրոունյան շարժման» փուլ, որտեղ առկա է ներիշխանական խմբերի որոշակի անկանոն շարժում, և այդ շարժման ընթացքում կարող են լինել նոր դիրքավորումներ, ուժերի նոր հարաբերակցություն: Սա էլ իր հերթին կբերի նրան, որ այսօր ՀՅԴ-ին զինակցության ձեռք մեկնող Սերժ Սարգսյանը վաղն այդ ձեռքը կմեկնի ներիշխանական նոր խմբի կամ ուժի: Առավել ևս, որ Սերժ Սարգսյանն այս իմաստով կարծեք թե բավական հաճախ է փոխում «ինտերիերը»՝ կահույքը տեղափոխելով սենյակի մի մասից մյուսը, հետո նորից հետ բերելով: Արդյունքում, ոչինչ չի փոխվում՝ բացի պատկերից:

Սերժ Սարգսյանը 2008 թվականից հենց սրանով էլ զբաղված է, նրա նախագահության արդեն մոտ տասնամյակի ընթացքում ոչինչ չի փոխվել՝ պատկերներից բացի: Այժմ Սարգսյանը պատկերի առաջին պլան է բերում ՀՅԴ-ին, և սա Դաշնակցության համար իսկապես հաղթանակի է հավասարազոր, հատկապես եթե նկատի առնենք այն, որ Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին բերում է ավելի շատ ոչ թե ընդդիմադիր կամ այսպես ասած ոչիշխանական ուժերին հակադրելու, այլ ՀՀԿ-ին հակադրելու համար, քանի որ տվյալ պարագայում ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի համար ոչ թե քաղաքական ուժ է, այլ կազմակերպչական ցանց և այս իմաստով ՀՅԴ-ն իսկապես եզակի կառույց է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում