Պաղեստինցի գրոհայինները այսօր առնվազն երկու հրթիռ են արձակել Իսրայելի հարավի ուղղությամբ՝ 4 ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ խախտելով նոյեմբերի 21-ին սահմանված զինադադարի ռեժիմը: Տուժածներ չկան: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը:
Երեկ այցով Իսրայել էր ժամանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը ներկայում գտնվում է Երուսաղեմում՝ մի քանի տասնյակ կիլոմետրեր հյուսիս Սդերոտից և Գազայի հատվածի սահմանից:
Գազայի հատվածից արձակված հրթիռներից մեկն ընկել է հարավային Սդերոտ քաղաքի բնակելի տներից մեկի բակում, երկրորդի բեկորները չեն հայտնաբերվել: Հասցվել է նյութական մեծ վնաս:
Նշենք, որ այսօր Օբաման կարճատև այց կկատարի Ռամալլա, որտեղ հանդիպում կունենա Պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի հետ:








































