Կրծքով կերակրելը երեխաներին «ծանոթացնում է» լայնորեն կիրառվող արտադրական քիմիկատների հետ: Այդ միացությունները քաղցկեղ են առաջացնում և խախտում իմունիտետի աշխատանքը: Խոսքը պերֆտորացված նյութերի (PFAS) մասին է, որոնք կարող են 20-30 տոկոսով կուտակվել երեխայի մարմնում մեկ ամիս կրծքով կերակրելու ընթացքում: PFAS-ը գործածվում է մթերքները ջրակայուն և ճարպակայուն դաձնելու համար, նշում է DNA India-ն:
Հետազոտությունը ցույց է տվել, որ երեխաների շրջանում, որոնց կերակրել են միայն կրծքով, PFAS-ի խտությունը ամեն ամիս կազմել է 20-30 տոկոս: Երբեմն կերակրման շրջափուլի ավարտից հետո երեխայի օրգանիզմում այս նյութը գերազանցել է մոր օրգազնիզմում գտնվողին: Կերակրման ավարտից հետո վնասակար նյութերի խտությունն անկում է ապրում:









































