Պատկերների հնացած GIF ձևաչափը համացանցում ժողովրդականության երկրորդ ալիքն է ապրում՝ այժմ արդեն անիմացիոն տարբերակով: Անիմացիոն GIF-ների որոնումը հեշտացնելու համար Google-ը որոնման մեջ համապատասխան ֆիլտր է ներմուծել: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Նկարների որոնման գործիքները թույլ են տալիս փնտրել տարբեր տեսակի նկարներ: Օրինակ՝ միայն սև-սպիտակ, միայն դեմքեր կամ clip-art: GIF-նկարների որոնումը անհարմարավետ էր, իսկ արդյունքը ոչ միշտ համարժեք:Այժմ այդ խնդիրը լուծված է:
Նոր գործառույթից օգտվելու համար Google-ում պետք է ընտրել «Նկարներ» բաժինը, սեղմել «Որոնման գործիքներ» վիրտուալ կոճակը, այնուհետև ընտրել «անիմացիոն» տարբերակը:







































