Բարաք Օբաման մոտ 1100 ժամ անցկացրել է գոլֆ խաղալու վրա այն ժամանակից ի վեր, ինչ 2009 թվականին դարձել է ԱՄՆ նախագահ։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ պետության ղեկավարը տարբեր մրցակիցների հետ գոլֆի 247 պարտիա է խաղացել։ Նրանցից մեկն օրերս եղել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, որը միացել է Օբամային արձակուրդի ժամանակ Մասաչուսեթսի ափին մոտ գտնվող ատլանտյան Մարտաս-Վինյարդ կղզում։ Միայն երկշաբաթյա արձակուրդի ժամանակ Օբաման 9 պարտիա գոլֆ է խաղացել։
Կիրակի 44-րդ նախագահը արձակուրդից վերադարձել է Վաշինգտոն։











































