Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող, ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Եվրոպայի տնօրեն Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել բանակցությունների 12-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Բաղդասարյանը նշել է, որ 2010թ. հուլիսից մեկնարկած Ասոցացման համաձայնագրի բանակցությունները երկկողմ ջանքերի շնորհիվ արդեն մոտենում է եզրափակիչ փուլին։ Արդյունավետ ընթանում են նաև 2012թ. հունիսից մեկնարկած Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները:
ՀՀ ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները նշել են, որ Հայաստանի և Եվրամիության նպատակն է մինչև 2013թ. նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովն ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցությունները:
Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ հաջողությամբ ընթանում են նաեւ Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող՝ Հայաստանի եւ ԵՄ միջեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունները, որոնց հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլին Երևանում:
Արթուր Բաղդասարյանը և ԵՄ գլխավոր բանակցող Վիգանդը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև անցյալ տարի դեկտեմբերին Բրյուսելում ստորագրված ԵՄ Անդրադարձ է կատարվել նաև Ասոցացման օրակարգի ձևավորման շուրջ քննարկումներին, երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը, որը փոխարինելու է Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրին:
Վիգանդը բարձր է գնահատել հայկական կողմի կատարած աշխատանքները:











































