Ֆրանսիացի նկարիչ Ժերեմի Լաֆոնը բարդ երկրաչափությամբ յուրատեսակ քանդակ ստեղծելու համար օգտագործել է ավելի քան 4000 մաստակ՝ հաղորդում է The Daily Mail-ը:
Շուրջ երկու մետր բարձրություն և երեք մետր լայնություն ունեցող քանդակի ստեղծման համար պահանջվել է մի քանի ամիս: Սկզբում նկարիչը սեփական միջոցներով է գնել «շինարարական նյութը», սակայն շուտով մաստակ արտադրող խոշոր ընկերությունը համաձայնել է հովանավորել նրան:
Լաֆոնի քանդակը ստեղծվել է այն նույն սկզբունքով, ինչ քարտային տնակները: Նյութի պլաստիկության շնորհիվ նկարչին հաջողվել է ստեղծել բարդ երկրաչափական կառույց: Սակայն «անանուխե» գլուխգործոցը երկար կյանք չի ունենում: Նկարչի խոսքերով` նա ձգտել է իր աշխատանքին փոխանցել ֆրուստրացիայի վիճակ: Այդ նպատակով աշխատանքի ավարտից հետո նկարիչը մի քանի մաստակ է հանել, ապա ամբողջ կառույցն աստիճանաբար փլուզվել է մարդկանց աչքի առաջ:









































