Իսպանիայի Լա Լիգայի 2015/16թթ մրցաշրջանի առաջին տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվել էր Խիխոնի «Սպորտինգ»-ին:
Ռաֆայել Բենիտեսի սաներն անհաջող հանդիպում անցկացրին: «Սպորտինգ»-ը առաջին խաղակեսում մրցակցի դարպասը գրավելու հիանալի հնարավորություն ուներ, բայց Կարմոնայի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին, իսկ անդրադարձից հետո ամբողջությամբ չհատեց դարպասային գիծը:
«Ռեալ»-ը գրոհը գրոհի հետևից էր կազմակերպում, բայց մրցակցի դարպասը գրավել չէր հաջողվում: Երկորդ խաղակեսում վտանգավոր էր հատկապես Քրիշտիանու Ռոնալդուի հարվածը, երբ դարպասապահը մեծ դժվարությամբ շեղեց գնդակի ուղղությունը:
Գոլազուրկ ոչ ոքի, և «Ռեալ»-ը առաջին տուրում երկու միավոր է կորցնում:






































