Friday, 19 06 2026
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում

Սերժ Սարգսյանը վերադարձել է Տեր-Պետրոսյանի դիրքորոշումներին. մամուլ

Սերժ Սարգսյանի մամլո ասուլիսը դեռ երկար ժամանակ թերևս կքննարկվի քաղաքական, փորձագիտական շրջանակներում: «Առավոտը» գրում է, որ երկու օր է՝ առավելապես նրա ելույթի ներքաղաքական թեմաներն են գերակշռում մեկնաբանություններում ու գնահատականներում, մինչդեռ Ս. Սարգսյանի խոսքում արտաքին քաղաքական հատվածը, որը մի տեսակ ստվերում մնաց, առավել կարևոր էր և բավական ուշագրավ շեշտադրումներ էր պարունակում:

Նախ՝ անդրառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու գաղափարին, Ս. Սարգսյանը տրամաբանական հարցադրումներ առաջ քաշեց՝ նշելով, թե ի՞նչ է տալու ԼՂՀ անկախության ճանաչումը ԼՂ-ի և ՀՀ-ի քաղաքացիներին: «Դրանից Հայաստանն ավելի անվտա՞նգ է դառնալու: Դրանից մեր զինվորների կյանքն ավելի անվտա՞նգ է դառնալու: Դրանից Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրանալո՞ւ է: Դրանով մենք շահելո՞ւ ենք մեր գործընկերների վստահությունը: Մենք ասելու ենք, որ միջազգային հանրության լիիրավ և պատասխանատու անդա՞մ ենք: Չեմ տեսնում մի բան, որ տալու է ՀՀ քաղաքացիներին կամ ՀՀ-ին: Հիմա, խնդրեմ, հարցին անդրադառնանք մյուս կողմից: Որքանո՞վ է վտանգելու այդպիսի որոշումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Կարծում եմ՝ այստեղ տարակուսելու բան չկա: Բայց ավելի կարևոր հանգամանք կա: Այսինքն՝ որևէ մեկը տարակույս չպետք է ունենա: Եթե մենք այդպիսի որոշում կայացնենք, ուրեմն բանակցությունները դադարեցվելու են: Դուք կասկածո՞ւմ եք դրանում: Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում: Հակառակ պարագայում ինչի՞ մասին պետք է բանակցենք: Այսինքն՝ դա ապտակ է լինելու ոչ միայն բանակցող մյուս կողմին, այլ նաև համանախագահներին»,- ասաց նա՝ հարցնելով՝ եթե պատերազմ սկսվի, մենք միայնակ ամբողջ աշխարհի դե՞մ ենք կռվելու…

Իրավացիորեն, Ս. Սարգսյանը նկատեց նաև, որ այդպիսի հայտարարություններ կարող են անել մարդիկ, ովքեր պատասխանատվություն չունեն որևէ բանի հանդեպ, ու նրանց թվում է, թե ժողովրդի ականջին դա շատ հաճելի մի բան է: Նա շեշտեց նաև, թե որ դեպքում Հայաստանը կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը՝ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի կամ ստեղծի այնպիսի անելանելի դրություն, որ այլընտրանք չունենանք, այսինքն՝ այլևս կորցնելու բան չունենանք: Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը, ով 1998 թվականի փետրվարյան իշխանափոխությունից հետո լինելով Ռոբերտ Քոչարյանի զինակիցը, որն էլ 1998-ին խոստացել էր Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել փաթեթային՝ «հաղթողական» տարբերակով և 8 հազար քառ. կմ տարածքի վրա անկախ Ղարաբաղ ստեղծել (ընդ որում՝ առանց այդ հարցը հանրաքվեի դնելու և Ղարաբաղին բանակցային գործընթացում ներգրավելու), այսօր փաստացի հանդես է գալիս գնահատականներով, որոնք համահունչ են Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հայտնի հոդվածի փիլիսոփայությանը:

Գալով ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ինչպես նաև Եվրասիական միությանը և Մաքսային միությանը միանալու վերաբերյալ հարցերին՝ Ս. Սարգսյանը խորհուրդ տվեց չհավատալ նրանց, ովքեր ասում են, թե ՌԴ-ն պարտադրում է Հայաստանին դառնալ Մաքսային միության անդամ: «Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն: …Մենք սև-սպիտակի խնդիր չենք լուծում: «Կամ-կամ»-ի խնդիր չենք լուծում: Մենք ազնիվ ենք մեր մղումներում, իսկ մեր մղումները բխում են մեր ժողովրդի շահերից, ուզում ենք, որպեսզի մեր երկիրը զարգանա և այդ պրոցեսում օգտագործի և՛ Մաքսային միության, և՛ Եվրասիական միության, և՛ ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Մենք ազնիվ ենք մեր վարքում, մեր գործունեության մեջ: Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալու ենք ու հետո գնում մյուսին ասում՝ ոչ, Ձեզ մոտ ենք գալիս: Այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել»,- ընդգծեց նա:

Այն, որ Ռուսաստանը Եվրասիական միության և Մաքսային միության ապագայի հարցում ունի խնդիրներ, և առավելապես Ուկրաինայի համաձայնությունից է կախված լինելու այդ կառույցների կենսունակությունը, թերևս առայժմ Հայաստանին հնարավորություն է ընձեռում ինքնավստահ ու ազատորեն արտահայտվել այդ կաոույցին Հայաստանի միանալու նպատակահարմարության մասին: Հենց այս անորոշությունն է թերևս պատճառը, որ ՌԴ-ն առայժմ չի ստիպում Հայաստանի իշխանություններին, և այստեղ էլ Ս. Սարգսյանը կարծես ճշմարտությունն է ներկայացնում: Իսկ ինչ վերաբերում է ԵՄ Ասոցացման համաձայնագրին, Խորը, ագատ և համապարփակ աոևտրի գոտու պայմանագրին, ապա Ս. Սարգսյանը նշեց, որ դրանք գրեթե ավարտուն տեսքի են բերված, ու «տա Աստված մեզ կարողություն, որպեսզի այս տարի ավարտենք և ստորագրենք», և շեշտեց, որ դա պետք է իրագործել ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր «ձեռքերը շփելով՝ սպասում են սև-սպիտակի պատմությանը, սպասում են, թե երկրներից որը թշնամի կդառնա Հայաստանին»:

Այսպիսով, եթե ամփոփենք Ս. Սարգսյանի ելույթի արտաքին քաղաքական բլոկը, ապա պետք է փաստել, որ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո նա միջազգային հանրությանը հստակ մեսիջներ ուղղեց Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ, ինչպես 2008-ի նախագահական ընտրություններից հետո լծվեց միջազգային հանրության համար այդքան ցանկալի՝ Թուրքիայի հետ «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացին:

Եթե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ոչ Հայաստանի մեղքով խնդիրը փակուղի մտավ, և իրականում այն անպտուղ դարձավ, ապա 2013-ի նախագահական ընտրություններից հետո Ս. Սարգսյանի առաջին հրապարակային, ծավալուն ելույթը վստահաբար դրական կընդունվի և կգնահատվի միջազգային հանրության կողմից՝ թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների և թե՛ Ղարաբաղյան խնդրի առնչությամբ ունեցած դիրքորոշման առիթով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում