Իսպանիայի առաջնության առաջին տուրում կատալոնական «Բարսելոնա»-ն հյուրընկալել էր Բիլբաոյի «Ատլետիկ»-ին:
Կատալոնացիները առաջին խաղակեսում գոլ խփել չկարողացան, իսկ Դանի Ալվեսը վնասվածք ստացավ: Երկրորդ խաղակեսում «Բարսա»-ն ավելի վճռական առաջ շարժվեց ու Սուարեսի գեղեցիկ հարվածի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ:
Դա դարձավ խաղի միակ գնդակը: Լուիս Էնրիկեն երկու անընդմեջ ձախողումից հետո հաղթեց «Ատլետիկ»-ին:







































