Մակեդոնիայի առաջնության երրորդ տուրում «Վարդար»-ը հյուրընկալել էր «Դվոր»-ին:
Տանտերերը ջախջախել են մրցակցին խոշոր 6:0 հաշվով, իսկ Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուներ Հովհաննես Համբարձումյանը և Արտակ Դաշյանը գոլեր են խփել: Համբարձումյանը խփել է թիմի երրորդ գոլը, իսկ Դաշյանը դուբլի հեղինակ է դարձել:
Հավելենք, որ երրորդ տուրից հետո «Վարդար»-ը 7 միավորով առաջին հորիզոնականում է:







































