Բրիտանական Sky Sports պարբերականը պնդում է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակվում է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլի ծառայություններով:
«Կարմիր սատանաներ»-ը ոչ մի տեսակի կապ մադրիդյան ակումբի հետ չեն հաստատել և պաշտոնական առաջարկ չեն կատարել, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանք չեն հետաքրքրվում Բեյլով:
Վան Գալի լռության պատճառներից մյուսն էլ այն է, որ հոլանդացի մասնագետը քաջ գիտակցում է, որ «արքայական» ակումբը չի պատրաստվում վերջին օրերին բաց թողնել Բեյլին, ուստի թիմը, այնուամենայնիվ, կսպասի մեկ տարի:







































