Անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Ֆաբիո Բորինին կարիերան կշարունակի «Ինտեր»-ում:
Հարձակվողը թիմակիցներին հայտնել է, որ առաջիկա 48 ժամերի ընթացքում կտեղափոխվի Միլան, որտեղ չորեքշաբթի օրը բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի «ներաձուրի»-ի հետ:
Նախորդ մրցաշրջանում Բորինին մասնակցել է 18 խաղի, խփել մեկ գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:







































