Լոնդոնի «Արսենալ»-ը Ջեք Ուիլշիրի վնասվածքից հետո որոշել է կիսապաշտպանության հենակետային գոտին ուժեղացնելու նոր տարբերակ գտնել:
Ըստ Sunday People-ի՝ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի թիրախում է հայտնվել Լևերկուզենի «Բայեր»-ի կիսապաշտպան Լարս Բենդերը: «Զինագործներ»-ը սկաուտներ կուղարկեն, որոնք կհետևեն 26-ամյա կիսապաշտպանի խաղին Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի «Լացիո»-ի դեմ հանդիպման ժամանակ:
Հավելենք, որ Վենգերը գերմանական ակումբին 18 միլիոն ֆունտ կառաջարկի ՝ Բենդերի տեղափոխության դիմաց:







































