Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2014թ. օգոստոսի 23-ին, Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը պաշտոնապես ամուսնացան մոտ 10 տարի շփվելուց հետո: Հարսանիքը փակ է եղել, ներկա են եղել միայն զույգի հարազատներն ու մոտ ընկերները: Spletnik.ru-ն որոշել է հիշել, թե ինչպես են զարգացել նրանց հարաբերությունները:
Ջոլիի ու Փիթի սիրավեպը բավականին դժվար է սկսվել: Զույգը ծանոթացել է 2005թ. «Միստր և միսիս Սմիթները» ֆիլմի նկարահանումների ժամանակ, երբ Բրեդը ամուսնացած էր Ջենիֆեր Էնիսթոնի հետ: Ջոլին շատ արագ ստացավ զույգին նենգաբար «բաժանողի» պիտակը:
Չնայած համատարած կարծիքներին՝ սիրահարները այնուամենայնիվ որոշեցին, որ պետք է միասին լինեն:
Արդեն 2006թ. Ջոլին հայտարարեց աշխարհին, որ Փիթից երեխայի է սպասում: Այն ժամանակ Ջոլին երկու որդեգրված երեխա ուներ՝ Մեդոքսը և Զահարան, որոնց համար Փիթը նոր հայր դարձավ:
2006թ. մայիսի 26-ին ծնվեց Անջելինայի ու Բրեդի աղջիկը՝ Շայլո Նուվելը: 2007թ. զույգը որդեգրեց տղային՝ Պակսին, իսկ 2008-ին նրանք զույգ ունեցան՝ Վիվիենն ու Նոկսը: Չնայած Անջելինան և Բրեդը նույնիսկ ամուսնացած չէին, նրանք արդեն բազմազավակ ծնողներ էին:
Զույգը ամուսնացավ 2014թ. օգոստոսի 23-ին Ֆրանսիայում:























































