Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Անկախության հռչակագիրն ու պսևդոպետականության կոնսենսուսը

Այսօր լրանում է Հայաստանի անկախության գործընթացի մեկնարկն ազդարարող հռչակագրի ընդունման քառորդ դարը: Հայաստանի Գերագույն խորհրդում 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունվեց Անկախության հռչակագիրը, որով փաստորեն սկիզբ դրվեց Հայաստանի անկախ պետականությանը կամ այսպես կոչված Երրորդ Հանրապետությանը: Ցավոք սրտի, այսօր՝ այդ պատմական իրադարձությունից քառորդ դար անց, մենք ապրում ու փայփայում ենք մեզ միայն հիշողություններով, քանի որ պետականության քառորդդարյա ընթացքում չենք կարողացել հասնել բավարար ձեռքբերումների՝ ներկայով հպարտանալու, մեր փառասիրությունը, մեր պատվախնդրությունը ներկայիս մեր ձեռքբերումներով շոյելու համար:

Անկախության քառորդ դարի ընթացքում մեր ունեցած եզակի բոլոր ձեռքբերումները ոչ վաղ, սակայն անցյալ են: Դրանց ընթացքը կտրվել է, մեր վերջին հաղթանակը եղել է Արցախյան պատերազմի հաղթանակը: Սակայն այդ ամենից հետո, ցատկահարթակ դառնալու փոխարեն, այդ իրադարձությունները ընդամենը ոչ վաղ անցյալի ջերմ հուշեր են դարձել: Ցատկահարթակը, որ պետք է լինեին դրանք, մենք կոտրել ենք մեր իսկ ձեռքով: Ավելի շուտ՝ կոտրել ենք մեր «էլիտաների» ձեռքով, որոնք իրենց գործն արել ու անում են արդեն քառորդ դար՝ հասարակության թողտվության պայմաններում:

Ասել, որ հասարակությունն այդ ընթացքում չի դիմադրել պետականության սխալ ճանապարհին, սխալ, նույնիսկ հանցավոր շինարարությանը, մեր բոլորիս քառորդդարյա իղձերի մսխմանն ու աղտոտմանը, իհարկե սխալ կլինի: Հասարակությունը քսանհինգ տարիների ընթացքում պարբերաբար իր մեջ ուժ է գտել դիմադրելու, կանգնելու և բողոքելու, սակայն չի գտել այդ ուժին արժանի առաջնորդներ, որոնք կգնային ինքնազոհության, ոչ թե զոհաբերություն կպահանջեին հասարակությունից:

25 տարի անց մենք ունենք բոլորովին այլ վիճակ, քան մեկնարկը: Մեկնարկը լի էր հույսով, լույսով, լի էր մտքով, գաղափարներով, արժեքներով, որոնցով հասարակության գրեթե յուրաքանչյուր անդամ ձևակերպել էր անկախ պետականության իր տեսլականը: Եվ այդ տեսլականը գրեթե բոլորի մեջ զարմանալիորեն նույնն էր, ինչպես հետո պետք է պարզվեր՝ կասկածելիորեն նույնը և ներդաշնակ: Որովհետև բավական էր, որպեսզի պետականաշինության գործը հասներ նյութական ռեսուրսների կառավարմանը, երբ պարզվեց, որ միասնական տեսլականով այդ մեծամասնության մեջ իրականում եղել է լիովին այլ մի տեսլական՝ ամեն գնով հարստանալու տեսլականը, որով, իհարկե, տոգորված է եղել փոքրամասնությունը, բայց ագրեսիվ փոքրամասնությունը: Իսկ քառորդ դարի ընթացքում այդ փոքրամասնությունն ամեն ինչ արեց մեծամասնություն դառնալու համար՝ կամաց-կամաց հյուսելով քրեաօլիգարխիկ մի սարդոստայն, որում այսօր հայտնվել է Հայաստանի հանրապետությունը:

Այդ սարդոստայնը, կամա թե ակամա, այլևս հյուսում է նաև հասարակության մի ստվար մաս, որը այս կամ այն կերպ իշխող համակարգի մասնիկն է: Եվ այսօր՝ Անկախության հռչակագրից քառորդ դար անց, մեր առջև կրկին կանգնած է փոքրամասնության, բայց արդեն որակյալ փոքրամասնության խնդիրը, նոր էլիտայի ձևավորման խնդիրը, որը պետք է քաշի հասարակությանը սադրոստայնից դուրս՝ դրա հետևից նաև պետությունը:

Սակայն այդ խնդիրը լուծելը իսկապես բարդ է, եթե հաշվի առնենք, որ քառորդդարյա անկախության պատմության գրեթե բոլոր դերակատարները, ներկայումս միահյուսված լինելով բազմաթիվ թելերով, մեծ հաշվով, ամեն ինչ անում են Անկախությունը զուտ հռչակագրի մակարդակի էլ պահելու, իրականության չվերածելու համար, որովհետև կյանքը ցույց տվեց, որ իրական անկախ պետականությունում նրանք տեղ չունեն օբյեկտիվորեն, քանի որ չեն համապատասխանում իրապես անկախ պետականության պահանջներին ու հրամայականներին:

Հետևաբար, անկախության քառորդ դարի ընթացքում իրականում ձևավորվեց պսևդոպետականության շուրջ մի համընդհանուր հասարակական-քաղաքական կոնսենսուս, որում այսօր իրենց հարմար են զգում բոլորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում