Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը պարզություն է մտցրել պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևի ձերբակալության հարցում:
Ինչպես Trend-ին տեղեկացրել են ՆԳ նախարարությունում, Ռահիմ Գազիևը, պատահաբար ներկա գտնվելով հետախուզության մեջ գտնվող զինած հանցագործի ձերբակալման օպերացիային, սկսել է վրդովվել և չենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին:
Գազիևը ձերբակալվել է, սակայն հետագայում ազատ է արձակվել:
Նշենք, որ երեքշաբթի օրը տեղեկատվություն էր տարածվել պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևի ձերբակալության մասին:







































