Հյուսիսային Կորեայի առաջնորդը սպառնացել է նվազագույն սադրանքի դեպքում հրամայել ոչնչացնել Հարավային Կորեայի ռազմական օբյեկտներն ու ԱՄՆ-ի ռազմական բազաները: Նա այս մասին հայտարարել է երկրում բարձր ճշգրտության զենքերով անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև հակառակորդի օդային սարքավորումների ոչնչացման համար նախատեսված զենիթահրթիռային սարքավորումների փորձարկումներից հետո:
Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր բավարարվածությունն է հայտնել վարժանքների կապակցությամբ և հրամայել է զինծառայողներին «պահպանել բարձր մարտունակությունը և հակառակորդի ուղղությամբ բարձր ճշգրտության հարված հասցնելու հնարավորությունը»: Նշելով, որ «խոսքերի ժամանակն անցել է», Կիմ Չեն Ինը խոսել է «թշնամիներին մինչև վերջին մարդը ոչնչացնելու անհրաժեշտության» մասին:








































