Վրաստանը ՆԱՏՕ-ին կոչ է անում էական որոշում ընդունել դաշինքին իր անդամակցության հարցի շուրջ: Այս մասին ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Տինատին Խիդաշելին` ԱՄՆ կատարած այցն ամփոփելիս, գրում է «Գրուզիա օնլայն»-ը:
Վաշինգտոնում Խիդաշելին նշել է, որ ցանկացած տատանումներ, Վրաստանին դաշինքի կազմում ընդգրկելու հարցում Ռուսաստանին հրահրում են հետագա ագրեսիվ քայլերի:
«5-րդ հոդվածի երկրների շուրջ երկաթե վարագույրն իջեցնելու և փակելու միջոցով լայնորեն բացում են մյուս բոլորի դռները… այստեղ հատում է ՆԱՏՕ-ի սահմանը, և ինչի մենք այսպես կարող ենք հասնել»,- նշել է նախարարը:
Համաձայն ՆԱՏՕ-ի կանոնակարգի 5-րդ հոդվածի` դաշինքի բոլոր 28 անդամները կիսում են կոլեկտիվ պաշտպանության պատասխանատվությունը: Այսինքն` ՆԱՏՕ-ի մի անդամ երկրի վրա հարձակումը նշանակում է հարձակում մյուսների վրա:
«ՆԱՏՕ-ի ընդլայնման հստակ որոշումը միակ զսպող քայլն է ոչ միայն Ռուսաստանի համար, այլև բոլորի, ովքեր նայում են Ուկրաինայում Ռուսաստանի վարքագծին, առաջընթացին ու գործողություններին և կարծում, որ այդ խնդիրը կարող է լուծվել այլ միջոցով»,- հայտարարել է Խիդաշելին:










































