Երբ բանը հասնում է խոլեստերինի դեմ պայքարին, թուրինջը բացարձակ հաղթող է դուրս գալիս, որովհետև բացի վիտամին C-ից` այն պարունակում է պեկտին, որը ոչնչացնում է խոլեստերինը և պաշտպանում արյունատար անոթները աղտոտվածությունից, հայտնում է allwomen.net-ը:
Պետք է հիշել նաև նեխուրի մասին. օրական երկու ճյուղ նեխուրը բավական է, որպեսզի խոլեստերինի քանակը 5 անգամ նվազեցվի:
Բաղադրատոմս
1 թուրինջ
2 ճյուղ նեխուր
1 կապ մաղադանոս
¼ կիտրոն
3 օղակ կոճապղպեղ
Պատրաստում
Բոլոր բաղադրիչները մանրացնել և հարել հարիչով, մինչև ստացվի խիտ հյութ: Ամենաքիչը օրական մեկ անգամ խմել մեկ բաժակ այդ թարմ հյութից, որը կկարգավորի օրգանիզմում ճարպի քանակը: Խորհուրդ է տրվում այն օգտագործել ճաշից առաջ:










































