Friday, 19 06 2026
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ

Քանի դեռ հենարանը փողն է

Երբ Հայաստանում տեղի ունենա ժողովրդի գիտակցության փոփոխություն, և մարդիկ հասկանան, որ սեփականությունը Հայաստանում անձեռնմխելի է, մեծահարուստներն էլ կարիք չեն ունենա գալու խորհրդարան: Դա Սերժ Սարգսյանի բանաձևն է, թե ինչպես խորհրդարանից դուրս բերել հարուստներին: Այսինքն՝ նա դեմ է պարտադրանքին, պետք են մեխանիզմներ: Այլ հարց է, որ միգուցե դեմ է պարտադրանքին, որովհետև պարտադրել չի կարող, բայց ներկայացվող մեխանիզմն էլ, իհարկե, կարևոր է: Ըստ որում, դա միայն Սերժ Սարգսյանինը չէ. այն վաղուց շրջանառվող տեսություն է, թե ինչպես տարանջատել Հայաստանում բիզնեսն իշխանությունից:

Սեփականության անձեռնմխելիության ինստիտուտի ամրագրումը համարվում է այդ տարանջատմանը հասնելու տարբերակներից մեկը: Հայաստանում այդ տարբերակը ամրագրված է Սահմանադրությամբ, այսինքն՝ ինչպես Սերժ Սարգսյանը կասեր՝ թղթի վրա կա, ամեն ինչ նորմալ է, բայց իրական կյանքը լիովին ուրիշ է: Իրական կյանքում բոլորն են հասկանում, որ իշխանությունից զրկվելու դեպքում մեծահարուստների մի ահռելի մասը կզրկվի նաև հարստությունից:

Սեփականության անձեռնմխելիության հանդեպ հանրային հարգանքի, հանրային գիտակցության խնդիրը այստեղ կարևոր է: Ի վերջո՝ հասկանալի է, որ Հայաստանում ժողովրդական ցանկացած բողոքի հիմքում սեփականության վերաբաշխման առնվազն լուռ պահանջն առկա է, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, կփորձի օգտագործել ցանկացած ուժ, որը կստանա իշխանության հնարավորություն՝ սեփական հարստությունը և հարուստների սեփական բանակն ունենալու համար:

Մյուս կողմից, սակայն, սեփականության անձեռնմխելիության գիտակցմանը զուգահեռ՝ Հայաստանում պետք է լինի Սահմանադրության անձեռնմխելիության գիտակցում: Եվ եթե դա լինի, ապա սեփականությունն էլ անձեռնմխելի կլինի, որովհետև այդպես ամրագրված է Սահմանադրության մեջ:

Հավի ու ձվի պատմությանն ենք մոտենում, սակայն խորքային իմաստով իրավիճակն այլ է: Երկու դեպքում էլ պատասխանատուն իշխանությունն է և մեծահարուստներն՝ իրենք: Այսինքն՝ դա մեծ հաշվով նույն բանն է: Եթե իշխող մեծահարուստները կամ մեծահարուստ իշխողները իրենց հարստությունը ձեռք բերեին, կուտակեին օրինական ճանապարհով, և եթե օրինական ճանապարհով ձեռք բերեին և տնօրինեին իշխանությունը ու այդ ամենը ծառայեցնեին հանրային շահի գերակայությամբ, ոչ թե գերակա շահով, ապա հասարակության գիտակցության մեջ հարգանք կլիներ թե՛ մասնավոր սեփականության, թե՛ իշխանության, թե՛ Սահմանադրության հանդեպ, և լուռ պահանջը՝ սեփականության վերաբաշխման, կդառնար հանրայնորեն ոչ լեգիտիմ:

Իսկ այսօր իրավիճակն այլ է, ու խոսել մասնավոր սեփականության անձեռնմխելիության հանրային գիտակցման անհրաժեշտությունից, նույնն է, թե ասել, որ ձուկը պոչից է հոտում: Ո՛չ, ձուկը գլխից է հոտում, հետևաբար պետք է հոգալ գլխի մասին, որպեսզի առողջ լինի նաև պոչը: Ո՞վ է այսօր սպառնում խորհրդարանում հայտնված գործարարների սեփականությանը: Ինչի՞ց են նրանք այսօր վախենում: Այդ հարցերի պատասխաններն այլ տեղ չէ, այլ իշխանական համակարգում: Եվ միշտ այդ համակարգում է լինելու, քանի դեռ հասարակությունը չէ այդ համակարգի հենարանը, այլ՝ փողը: Պետք չէ ոչինչ բարդել հասարակության գիտակցության վրա: Վերջիվերջո՝ այդ գիտակցությունը հասարակական համակեցության կանոնների արդյունքն է: Իսկ կանոններ սահմանում են իշխանությունները: Ինչպիսի կանոններ նրանք սահմանում են, այնպիսինն էլ հասարակական գիտակցությունն է: Իսկ ինչպիսին իշխանությունն է, այնպիսին էլ՝ կանոնները:

Իսկ իշխանությունը մեծահարուստներն են, հետևաբար հասարակությունն ապրում է մեծահարուստների կանոններով, ինչն էլ առաջ է բերում լրջագույն հակամարտություն, որի լուծումը երբ վերևում չեն գտնում և համառորեն չեն ուզում գտնել՝ պատասխանատվությունն էլ բարդելով ներքևների վրա, ներքևում այլ լուծումներ չեն առաջանում, քան հեղափոխական, արմատական լուծումները, այդ թվում՝ ունեցվածքի վերաբաշխման մասով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում