Սաքսոնիայի Հայդենաու քաղաքում` Դրեզդենից ոչ հեռու, ոստիկանությունը ստիպված է եղել ուժով ցրել փախստականների ընդունման դեմ բողոքի ցույցը, հայտնում է Korrespondent.net-ը:
Օգոստոսի 22-ին ցուցարարները փակել են նախկին առևտրական կենտրոնի ճանապարհները, որը փախստականներին ընդունող ժամանակավոր ճամբար է, հայտնում է dpa գործակալությունը:
Ակցիան կազմակերպել են Գերմանիայի ազգային դեմոկրատական կուսակցության կողմնակիցները: Ակցիայի մասնակիցները ոստիկանների վրա նետել են քարեր, շշեր և այլ առարկաներ:
Որպես պատասխան՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել: Երբ մուտքի ճանապարհներն ազատվել են, փախստականներով առաջին ավտոբուսը մոտեցել է շենքին, որտեղ նախատեսված էր տեղավորել 250-600 մարդ: Ոստիկանությունը շենքի մոտ կտեղավորի մշտական հսկման կետ:










































