Տաքսու պատվիրման Uber բջջային ծառայությունը մտադիր է 2016 թվականին դուրս գալ բորսա։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով չինացի ներդրողների համար պատրաստված և համացանց «արտահոսած» փաստաթղթին։
Դրանում ասվում է, որ Uber-ի չինական ստորաբաժանումը 1 մլրդ դոլար է փնտրում՝ մրցակցելու չինական նմանակ Didi Kuaidi-ի հետ։ Փաստաթուղթը նաև գաղտնազերծում է տեղեկություն այն մասին, որ150 երկրում նորամուտից հետո առաջին 18-24 ամսում Uber-ը կդառնա բաժնետիրական ընկերություն։
Ընկերությունն այս տարի կանխատեսում է եռակի եկամուտ՝ մինչև 10.84 մլրդ դոլար, և աճ հաջորդ տարի՝ մինչև 26.12 մլրդ դոլար։ Անցած տարի եկամուտը կազմել է 2.91 մլրդ դոլար, սակայն ծախսերի և շահութաբերության ծավալի մասին չի հաղորդվում։ Ներդրումների վերջին ռաունդի ժամանակ ընկերությունը գնահատվել է 50 մլրդ դոլար։








































