Մարտի 20-ին, ժամը 16.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի Քանաքեռ 1-ին փողոցի թիվ 3 տան բանկիչներ` 1968 թ. ծնված Նունե և 2004 թ. ծնված Արթուր Ալավերդյանները:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ըստ բժիշկների` Ն.Ալավերդյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա. Ալավերդյանինը` միջին ծանրության:








































