Բժշկական ոլորտի աշխատակիցները համարում են, որ որոշ մթերքներ չի կարելի համադրել: Բանն այն է, որ դրանց յուրացման պրոցեսը տարբեր կերպ է տեղի ունենում, այդ պատճառով այդպիսի մթերքների միաժամանակ օգտագործումը խախտում է նյութափոխանակման պրոցեսները, հայտնում է allwomen.net.ua-ն:
1. Մրգեր և առաջին ճաշատեսակ: Առաջին ճաշատեսակներից անմիջապես հետո չարժե միրգ ուտել, քանի որ կարտոֆիլը, կոտլետները, մսով շիլաները կամ տաք ճաշերը երկար ժամանակ են պահանջում մարսվելու համար, իսկ այդ ժամանակ ստամոքս ընկած միրգը կարող է թթվել:
2. Սուրճ և տարեկանի հաց: Կոֆեինը խանգարում է հացի մեջ գտնվող շատ նյութերի մարսմանը: Հայտնի է, որ սուրճը արգելում է կալցիումի և շատ այլ միկրոտարրերի ներծծմանը:
3. Գարեջուր և գետնանուշ: Այս համադրությունը ծանոթ է շատ գարեջրասերերի: Գետնանուշը հարուստ է շատ վիտամիններով և հանքանյութերով, իսկ գարեջուրը չեզոքացնում է նրանց ներծծումը: Այդ պատճառով օրգանիզմը գետնանուշից ստանում է միայն ճարպերը:









































