Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Հաշտարարի ինստիտուտի ներդրմամբ դատարանները կազատվեն ծանրաբեռնվածությունից

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ,ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանն օգոստոսի 21-ին ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում հանդիպել է հաշտարարի որակավորման դասընթացին մասնակցած անձանց, ներկայացրել Հայաստանում հաշտարարի ինստիտուտի զարգացման հեռանկարները և այլ երկրներում արդեն իսկ ներդրված համակարգի փորձն ու դրա արդյունավետությունը:

Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը, անդրադառնալով Հայաստանում առաջին անգամ ներդրվող այս ինստիտուտին, նշել է, որ մեր երկրում արդեն ունենք այն մթնոլորտը, որ բոլոր կողմերը ձգտում են վեճն ավարտել հաշտությամբ:

«Բայց կան շատ վեճեր, որոնք թե՛ արհեստածին են, և թե՛ կողմերի շփման տեսանկյունից խնդրահարույց: Հենց այդ տեսակի վեճերն են, որոնց լուծման համար անհրաժեշտ է հաշտարարի միջամտությունը»,- ասել է Արսեն Մկրտչյանը: Նրա խոսքով, այս ինստիտուտի արդյունավետ գործարկման համար ներդրվել են բոլոր մեխանիզմները, որոնց արդյունքում համակարգը կկայանա, և բավական մեծաքանակ վեճեր կավարտվեն հաշտությամբ:

«Դրա հաշվին կշահեն բոլորը. թե՛ կողմերը, և թե՛ պետությունը կունենան էական տնտեսումներ, իսկ դատարանները կաշխատեն նվազ ծանրաբեռնվածությամբ»,- ասել է Արսեն Մկրտչյանը՝ ներկաներին ցանկանալով առաջիկա քննությանը հաջող մասնակցություն, իսկ հաշտարարի աշխատանքում՝ անկողմնակալություն:

Արդարադատության նախարարությունում օգոստոսի 11-ից մեկնարկած հաշտարարի որակավորման դասընթացին մասնակցած 60-ից ավելի քաղաքացու ներկայացվել են ՀՀ ընտանեկան, աշխատանքային, քաղաքացիական օրենսդրությունը, հաշտարարության գործընթացի կազմակերպումն ու անցկացումը, գործերի կառավարման հմտությունները, կոնֆլիկտների կառավարման ձևերը, հաշտարարության գործընթացում հանդիպող առարկությունների հետ տարվող աշխատանքները, ընտանեկան վեճերի հետ կապված հաշտարարության գործընթացի առանձնահատկությունները և այլն:

Հաշտարարի որակավորման դասընթացներն իրականացվել են ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի և «Վեճերի արդյունավետ լուծման կենտրոն» անգլիական ընկերության հետ համատեղ՝ «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի աջակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում