Ազատության հրապարակում արդեն 11-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելության են եկել նրա հայրը՝ պրոֆեսոր, ամերիկաբնակ հայ պատմաբան Ռիչարդ Կ. Հովհաննիսյանը և մայրը՝ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը, ովքեր բնակվում են ԱՄՆ-ում:
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի ծնողներին դիմավորել են ծափահարություններով:








































