Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը: