Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն պատրաստ է պատասխանել Իրանի հետ ձեռք բերված միջուկային համաձայնագրի վերաբերյալ ամերիկացի կոնգրեսականների բոլոր հարցերին։ Այդ մասին լրագրողների հետ կանոնավոր ճեպազրույցում հայտարարել էր ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Կիրբին:
«Պարոն Ամանոն մշտապես պատրաստ է դրան (կոնգրեսականներին բացատրել միջուկային գործարքի մանրամասները)։ Նա պատրաստ է խոսել կոնգրեսականների հետ։ Դա նորություն չէ»,- ասել է նա։
Կիրբին դժվարացել է ասել, թե Ամանոն որքանով է պատրաստ կոնգրեսականներին ներկայացնել միջուկային գործարքի մանրամասները։
Պետդեպի ներկայացուցիչը հաստատել է նաև Ամանոյի այն խոսքերը, որ ԱԷՄԳ-ն իրանցի կամ մեկ այլ ազգի մասնագետներին չի ընձեռել միջուկային օբյեկտներում ստուգումներ անցկացնելու իրավունք, քանի որ դա չի մտնում ԱԷՄԳ-ի կանոնների մեջ։ Կիրբին վստահեցրել է, որ ԱԷՄԳ-ի ստուգումները կանցնեն բարձր մակարդակով։











































