Հոլիվուդի ու Բրոդվեյի նորությունների մասին պատմող Daily Variety տպագիր ամսագրի վերջին համարը լույս է տեսել երեքշաբթի՝ ԱՄՆ-ում: Այժմ պարբերականը կհայտնվի էլեկտրոնային տեսքով՝ հաղորդում է Reuters գործակալությունը:
«Որպեսզի իմանաք 2 րոպե առաջ տեղի ունեցած նորությունը, մտեք Variety.com կայք, որը մշտապես թարմացվելու է»,- հայտնել է պարբերականի ղեկավարությունը:
Կուլտային ամենշաբաթյա ամսագիրը՝ Կոս Անջելեսի խմբագրակազմով, տպագրվել է 1933-ից:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դրա աշխատակիցները Variety ամսագրի իրենց գործընկերների հետ, որոնք լուսաբանում են շոու-բիզնեսի աշխարհում կատարվող իրադարձությունները, հրապարակելու են ամենշաբաթյա ամսագրի տպագիր տարբերակը, որը լույս է տեսնելու մարտի 26-ից ամեն երեքշաբթի:








































