Հարավաֆրիկյան Հանրապետության «Ժողովրդավարական դաշինք» առաջատար ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Հելեն Զիլեին կծել է հսկայական առնետ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով հարավաֆրիկյան Star թերթը:
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քաղաքական գործիչը դուրս է եկել Քեյփթաունում գտնվող իր նստավայրից՝ թերթեր վերցնելու: Զիլեի խոսքերով` նա բուժող բժիշկների հետ խորհրդակցել է կատաղության դեմ պատվաստվելու անհրաժեշտության մասին:
Այս նորությունը մեծ աղմուկ է բարձրացրել քաղաքական գործչի Twitter-ի միկրոբլոգում:
Զիլեի ներկայացուցիչը նշել է, որ քաղաքի կենտրոնը լի է հսկայական չափերի առնետներով:
Քեյփթաունը Հարավաֆրիկյան Հանրապետության՝ նշանակությամբ երկրորդ նավահանգիստն է՝ Դուրբանից հետո:











































