Լոնդոնի «Չելսի»-ի նորեկ Պեդրո Ռոդրիգեսը հայտնել է, որ ուրախ է Լոնդոնում հայտնվելու համար:
«Շատ ուրախ եմ լինել այստեղ: Անհամբեր սպասում եմ, երբ եմ սկսելու խաղադաշտ դուրս գալ «Չելսի»-ի կազմում: Ես այստեղ եմ, որպեսզի շարունակեմ տիտղոսներ նվաճել: Շնորհակալ եմ թիմին և երկրպագուներին, որ թույլ տվեցին կրել կապույտ մարզահագուստը»,- Պեդրոյի խոսքերը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 28-ամյա իսպանացին այսօր պաշտոնապես տեղափոխվեց «Չելսի»:








































