Բջջային հավելվածների Google Play խանութում հայտնվել է «Հակապատժամիջոցներ. Այրիր ներմուծումը» խաղը՝ պատժամիջոցների տակ հայտնված մթերքների ոչնչացման մասին։
«Ռուսաստանը, ի պատասխան պատժամիջոցների, պարենային էմբարգո է սահմանել։ Բաց մի՛ թող մաքսանենգությունը. սահմանը փակի տա՛կ պահիր։ Ոչնչացրո՛ւ ներկրման համար արգելված մթերքները դրանց վրա մեկ սեղմումով։ Խաղ՝ իր երկրի յուրաքանչյուր հայրենասերի համար»,- ասվում է խաղի նկարագրության մեջ։
Խանութում խաղը հասանելի է անվճար։ Խաղի ընթացքում օգտատիրոջն առաջարկվում է ոչնչացնել մրգերը, բանջարեղենը, մսամթերքն ու կաթնամթերքը՝ դրանց վրա սեղմում կատարելով։











































