Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հինգշաբթի կարող է հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով հունական կառավարության աղբյուրին։
«Երկրում քաղաքական իրավիճակը վերահսկելու հնարավորություն ունենալու համար վարչապետ Ցիպրասը, մեծ հավանականությամբ, այսօր կարող է հայտարարել 3-4 շաբաթից նոր արտահերթ ընտրությունների անցկացման մասին»,- նշել է աղբյուրը։
Աղբյուրի կարծիքով՝ արտահերթ ընտրությունների հայտարարման հավանական պատճառը քվեարկությունն է, որի ժամանակ ավելի քան 35 պատգամավոր հանդես են եկել միջազգային վարկատուների օգնության երրորդ փաթեթի ընդունման դեմ։











































