Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը լրտեսության կասկածանքով ձերբակալել է 18 մարդ՝ 1 Իրանի քաղաքացի, 1 լիբանանցի և 16 սաուդցի: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ն:
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մանսուր Ալ-Թուրքի, ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ նրանք ձերբակալվել են երկրի տարբեր մարզերում:
Ալ-Թուրքիի խոսքով՝ կասկածյալները տվյալներ են հավաքել «կարևոր շինությունների և ռօբյեկտների» մասին, հետո դրանք փոխանցել են մի շարք երկրների հետախուզական ծառայություններին: Ընդ որում, Ալ-Թուրքին չի հստակեցնել, թե որ երկրների համար էին լրտեսում կասկածյալները:











































