Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը մոտ է Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելուն, տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Ըստ աղբյուրի` Պեդրոն արդեն իսկ բուժզննում է անցել «Չելսի»-ում: Սպասվում է, որ «ազնվականններ»-ն իսպանացի հարձակվողի հետ կկնքեն 3+1 սխեմայով պայմանագիր:
Լոնդոնյան ակումբը Պեդրոյի տրանսֆերի համար կվճարի 28 մլն եվրո: Եվս 2 մլն եվրո կվճարվի բոնուսների համար:
Ավելի վաղ Պեդրոյի ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, սակայն կողմերը չկարողացան համաձայնության գալ:
Հիշեցնենք, որ Պեդրոն Իսպանիայի 2014/15 թթ. առաջնությունում մասնակցել էր 35 հանդիպման, դարձել 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք նաև, որ «Չելսի»-ն այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հասցրել է պայմանագրեր կնքել Ասմիր Բեգովիչի և Աբդուլա Ռահման Բաբայի հետ:







































