Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կոչ է արել երկրից աքսորել ապօրինի ներգաղթյալների երեխաներին, ովքեր ծնվել են ԱՄՆ տարածքում, հաղորդում է Poitico-ն:
«Ես չեմ կարծում, որ նրանք ամերիկյան քաղաքացիություն ունեն` չնայած որոշ լավ իրավաբանների հետ խոսելու դեպքում, նրանք չեն համաձայնի դրա հետ: Սակայն շատերը կհամաձայնեն` նրանք քաղաքացիություն չունեն: Մենք պետք է սկսենք վերցնել մեր երկիրը մեզ: Մեր երկիրը դժոխք է գնում»,- հայտարարել է Թրամփը:
Համաձայն քաղաքական գործչի ծրագրերի` ապօրինի ներգաղթյալների երեխաները չեն ունենա ԱՄՆ քաղաքացու իրավունքները: Նա օրինակ է բերել իրավիճակը, երբ մեքսիկացի զույգը ծննդաբերությունից երկու օր առաջ ԱՄՆ է գալիս, երեխան ծնվում է այդ երկրում և քաղաքացի դառնում:
Հաղթանակի դեպքում Թրամփը մտադիր է դատարան դիմել և հասնել նման ձևաչափը ոչ սահմանադրական ճանաչելուն:









































